BANA Angels-ի նախաձեռնությամբ կայացել է գեներատիվ AI-ի թեմայով #TalkAround

Վերջին լուրերը
BANA Angels-ի նախաձեռնությամբ կայացել է գեներատիվ AI-ի թեմայով #TalkAround
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

BANA Angels-ի նախաձեռնությամբ հունիսի 1-ին The Factory ինովացիոն հաբում տեղի է ունեցել հերթական #TalkAround միջոցառումը, որը կրում էր “Generative AI in Practice: Challenges and Opportunities” խորագիրը։

Քննարկման նպատակն էր բացահայտել գեներատիվ արհեստական բանականության ներուժը և հասկանալ, ինչ երկարաժամկետ եւ կարճաժամկետ հետեւանքներ կունենա դրա կիրառությունը:

- Advertisement -
BANA Angels-ի նախաձեռնությամբ կայացել է գեներատիվ AI-ի թեմայով #TalkAround

Պանելային քննարկման խոսնակներն էին Արտավազդ Մեհրաբյանը (Picsart-ի համահիմնադիր և տնօրեն), Տիգրան Նազարյանը (10Web-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն) և Տիգրան Սարգսյանը (Krisp-ի ինժեներական բաժնի ավագ տնօրեն)։

Պանելիստները խոսել են ChatGPT-ի հեռանկարների, գեներատիվ AI-ի կիրառությամբ պրոդուկտների առանձնահատկությունների, ինչպես նաև արհեստական բանականության զարգացումը ճիշտ հունով տանելու մասին: 

Սա BANA Angels-ի թվով 7-րդ #TalkAround ձևաչափով քննարկումն էր։ #TalkAround-ի նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները