Կայացավ հայկական 4 գինեգործական ընկերությունների այցը Բուլղարիա

Վերջին լուրերը
Կայացավ հայկական 4 գինեգործական ընկերությունների այցը Բուլղարիա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Էնթերփրայզ Արմենիայի կողմից իրականացվող «ԳինուԳործ» (“WineBizz”) ծրագրի շրջանակներում նախորդ շաբաթ ճանաչողական այցով Բուլղարիայում էին գտնվում գինեգործության ոլորտում գործունեություն ծավալող 4 հայկական ՓՄՁ-ների ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց ծրագրի գործընկեր՝ Յամբոլի առևտրաարդյունաբերական պալատի կողմից, որտեղ պրոմո կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությանը ներկայացվեց Բուլղարիայի տնտեսական նկարագիրը, բիզնես միջավայրը, ինչպես նաև տեղական գինեգործության ոլորտի ավանդույթներն ու ձեռքբերումները, տեխնոլոգիական առանձնահատկությունները:

- Advertisement -
Կայացավ հայկական 4 գինեգործական ընկերությունների այցը Բուլղարիա

Ներկայացվեց նաև ագրարային ոլորտը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը նպաստող առկա ազգային և եվրոպական ֆինանսական գործիքները: Հայկական ընկերությունները մասնակցեցին գործարար համագործակցության հաստատման միջոցառումների, որի ընթացքում ձեռք բերեցին նոր պայմանավորվածություններ հետագա հնարավոր համագործակցության համար, ինչպես նաև հնարավորություն ունեցան բանակցել սույն թվականի փետրվարին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների շուրջ:

Հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց նաև Յամբոլի քաղաքապետարանում, որտեղ քաղաքապետը նրանց ներկայացրեց քաղաքի տնտեսական զարգացման միտումները, բիզնես միջավայրը, հայկական ու բուլղարական ընկերությունների միջև գործարար համագործակցության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց տեղական ու ազգային մակարդակներով համագործակցելու վերաբերյալ:

Յամբոլում և Բուրգասում հայկական ընկերություններն այցելեցին տեղի առաջատար գինեգործական ընկերություններ, որտեղ ծանոթացան տեղացի գինեգործների տեխնոլոգիական, մարքեթինգային, ռազմավարական առանձնահատկություններին։

Հագեցած օրակարգով ճանաչողական առաքելությունը եզրափակվեց Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում խոշորագույն Vinaria 2022 ցուցահանդեսին հայկական պատվիրակության այցով:

Հայաստանյան գինեգործները ցուցահանդեսի ընթացքում ծանոթացան գինեգործության ոլորտի արդի սարքավորումներին, ընկերությունների մարքեթինգային ռազմավարությանը, արդյունավետ հանդիպումներ ունեցան ցուցահանդեսին մասնակցող մի շարք օտարերկրյա արտադրողների և դիստրիբյուտորների հետ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները