Մայիսի 5-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, համալսարանի բակում անցկացրեց հերթական Աշխատանքի տոնավաճառը:
Շուրջ 80 հայաստանյան առաջատար գործատուներ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտից ներկայացրին իրենց թափուր աշխատատեղերն ու կազմակերպություններում առկա հնարավորությունները:
Նույն օրը կայացավ նաև «ՀՊՏՀ — աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցեցին ամենատարբեր կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն ու քննարկեցին աշխատաշուկայում առկա հիմնադիրները:
How2B-ն ևս Տնտեսագիտականում էր: Իսկ թե ինչպես ընթացավ միջոցառումը, դիտե՛ք մեր պատրաստած հոլովակում՝
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։