«Եթե որևէ մեկը կառուցի գործարան, մենք որպես կառավարություն կսարքենք ճանապարհը, խթանելով ներդրումները». Վահան Քերոբյան

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կան խնդիրներ, քանի որ ոլորտն արտահանող է, զբաղված է հիմնական ծառայությունների արտահանմամբ, և դոլարի անկումը կամ դրամի ուժեղացումը խիստ բացասաբար է անդրադառնում»,- ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Գլոբալ Ինովացիոն ֆորումից հետո լրագրողների հետ շփման ժամանակ:

Նախարարությունն առաջարկում է վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը, որի նպատակով նոր նախագիծ է մշակել:

Նախագծին այսօր անդրադարձել են կառավարություն նիստի ժամանակ:

«Մենք առաջարկում ենք սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկի հետվերադարձ անել IT ոլորտի ընկերություններին՝ դրանով փոքր-ինչ կոմպենսացնելով նրանց կրած վնասները», — ասաց նախարարը:

Այս առումով նախարարությունը սեկտորի ընկերությունների հետ համաձայնություն ունի, հիմա պետք է հարցը քննարկեն կառավարության գործընկերների հետ:

Ներդրումային վիճակի վատթարացմամբ էլ պայմանավորված, նախարարը նշեց, որ իրենք ամեն օր բազմաթիվ հանդիպում են ունենում ներողների հետ:

«Գրեթե ամեն շաբաթ ունենք նոր ծրագիր, վերջերս ընդունվեց «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագիրը, որով նախարարությունը նոր ներդրողներին առաջարկում է օգնել՝ դնելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Եթե որևէ մեկը կառուցում է, ենթադրենք, գործարան, մենք որպես կառավարություն պատրաստ ենք ճանապարհը կամ ջրագծերը սարքել, կախված նրանից, թե ինչի կարիք ունի ներդրողը: Սրանով մենք խթանում ենք ներդրումները»,- ասաց նախարարը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները