ԱՄՆ իշխանությունները Intel-ին զրկել են չիպերի արտադրությունը վաճառելու հնարավորությունից

Վերջին լուրերը
ԱՄՆ իշխանությունները Intel-ին զրկել են չիպերի արտադրությունը վաճառելու հնարավորությունից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Intel ընկերությունը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունից ստացված 7.86 միլիարդ դոլարի սուբսիդիան սահմանափակում է ընկերության հնարավորությունը՝ վաճառելու իր չիպերի արտադրության ստորաբաժանման բաժնետոմսերը։ 

Այս սուբսիդիան մաս է կազմում ԱՄՆ կառավարության 39 միլիարդ դոլարի ծրագրի, որի նպատակն է վերակենդանացնել չիպերի արտադրությունը Միացյալ Նահանգներում։ Ծրագրում ներգրավված են նաև Taiwan Semiconductor Manufacturing Co-ն և այլ ընկերություններ։ 

Intel-ի գործադիր տնօրեն Պատ Գելսինգերը սեպտեմբերին հայտարարել էր, որ ընկերությունը պլանավորում է չիպերի արտադրությունը վերածել դուստր ձեռնարկության և պատրաստ է արտաքին ներդրողների ներգրավման։ Սակայն պայմանագրի համաձայն՝ եթե Intel Foundry-ն դառնա առանձին մասնավոր ընկերություն, Intel-ը պետք է պահպանի առնվազն 50.1% բաժնետոմսերը։ Հանրային առևտրի դեպքում ոչ մի առանձին բաժնետեր չի կարող ունենալ 35%-ից ավելի բաժնետոմս։ Այս սահմանափակումները պարտադիր են Intel-ի համար՝ Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում, Օհայոյում և Օրեգոնում պլանավորված 90 միլիարդ դոլարի ծրագրերը շարունակելու և ԱՄՆ-ում ժամանակակից չիպերի արտադրությունը պահպանելու համար։ Վերահսկողության ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի ԱՄՆ առևտրի նախարարության հետ։

Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի սկզբներից Qualcomm-ը հետաքրքրություն էր ցուցաբերել Intel-ի ձեռքբերման վերաբերյալ՝ նպատակ ունենալով ամրապնդել իր դիրքը համակարգչային չիպերի շուկայում։ Սակայն, նոյեմբերին դադարեցրեց բանակցությունները՝ հաշվի առնելով կարգավորող խոչընդոտները, շուկայի մարտահրավերները և Intel-ի ֆինանսական դժվարությունները։ Այս գործարքը կարող էր դառնալ տեխնոլոգիական ոլորտի ամենախոշոր ձեռքբերումներից մեկը, սակայն ռազմավարական և օրենսդրական բարդությունները խանգարեցին ծրագրի իրագործմանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները