Տարվա վերջում Ինստագրամում թեժ է: Մետան փորձում է ընկերների ու հարազատների շփումը է՛լ ավելի մոտ դարձնել: Դրա ապացույցը տարեվերջյան փոփոխություններն են:
Փոփոխությունները կհայտնվեն բոլոր օգտատերերի մոտ ոչ միաժամանակ. որոշները թեստավորելուց հետո, որոշները միանգամից:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Instagam-ը թեստավորում է խմբային էջերը /group accounts/, որոնք թույլ կտան կիսվել նկարներով ընկերների հետ մեկ ընդհանուր էջում: Այնտեղ հրապարակված կոնտենտը հասանելի կլինի միայն տվյալ խմբի անդամների համար: Թեստավորումն անցկացվում է Կանադայում, Չիլիում և Թայվանում:
Notes. մինչև 60 նիշից բաղկացած հաղորդագրություն, որտեղ կան միայն տեքստն ու էմոջիները: Այս գրառումները ցուցադրվելու են «Inbox» բաժնի վերին հատվածում: Նոթերի պատասխանները հայտնվելու են անձնական հաղորդագրություններում:
Ինստագրամը սկսել է թեստավորել Candid Stories-ը՝ գործառույթ, որը թույլ կտա կիսվել լուսանկարներով իրական ժամանակում, ինչպես դա կարելի է անել «համացանցը ցնցած» և 20 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող BeReal-ում: Նման «Պատմությունները» ցուցադրվելու են միայն նրանց, ովքեր ևս կիսվում են նման կոնտենտով: Ինստագրամը ամենօրյա հիշեցումներ է ուղարկելու այն մասին, որ կարելի է լուսանկար անել (հիշեցումները կարելի է անջատել):
Մենք կհետևենք Ինստագրամյան զարգացումներին 2023-ին ևս Ձեզ համար, իսկ մինչ այդ՝ Դուք էլ միացե՛ք How2B-ի Ինստագրամյան էջին՝ բաց չթողնելու այդ զարգացումներն ու ամենահետաքրքիր նորությունները: