Instagram-ն ընդլայնել է Reels ստեղծողների հնարավորությունները հավելվածում և թույլ է տվել նրանց ավելացնել մինչև 20 աուդիո՝ մեկ տեսանյութում, , հաղորդում է TechCrunch-ը։
Դրանք ավելացնելուց հետո հնարավորություն կա խբագրելու և թողնելու միայն անհրաժեշտ հատվածները։ Գործառույթը հասանելի է ամբողջ աշխարհի օգտատերերին:
Նախկինում օգտատերերը պետք է օգտագործեին մեկ այլ հավելված՝ մի քանի երաժշտություն մեկ տեսահոլովակում զետեղելու համար: Այժմ դուք կարող եք ավելացնել այն անմիջապես Reels խմբագրիչում՝ սեղմելով «Add to mix» կոճակը:
Միաժամանակ Instagram-ը ավտոմատ կերպով կնշի ձայնային միքսի հեղինակի անունը, իսկ մյուս օգտատերերը դրա հիման վրա կկարողանան ստեղծել իրենց սեփական տեսանյութերը
Նորարարությունը ևս մեկ անգամ հաստատում է այս սոցիալական ցանցի մտադրությունը՝ կենտրոնանալ կարճ տեսանյութերի ձևաչափի մշակման վրա։ Այս ամսվա սկզբին Instagram-ի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին նշել է, որ հարթակը մտադիր չէ մրցակցել YouTube-ի հետ՝ երկար տեսանյութերի ուղղությամբ: Փոխարենը այն կենտրոնանալու է օգտատերերի կողմից կարճ հոլովակներ կիսվելու և տարածելու գաղափարի վրա:
Մոսերին նշել է որ, քիչ հավանական է, որ 10 կամ 20 րոպեանոց տեսանյութը օգտատերը կփոխանցվի ընկերոջը, քանի որ այն չափազանց երկար է: Իսկ Ինստագրամի գլխավոր գաղափարը մարդկանց համախմբելն ու միմյանց հետ կապելն է, այդ իսկ պատճառով հավելվածը մենք չի նախատեսում մտնել երկարաժամկետ տեսահոլովակների մրցակցության դաշտ:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: