Instagram-ը երկարեցնում է Story-ների տևողությունը՝ հասցնելով 60 վայրկյանի

Վերջին լուրերը
Instagram-ը երկարեցնում է Story-ների տևողությունը՝ հասցնելով 60 վայրկյանի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Instagram-ը պաշտոնապես գործարկել է Story բաժնում 60 վայրկյան տևողությամբ տեսանյութեր հրապարակելու թեստը։ Սա նշանակում է, որ ավելի երկար տեսահոլովակները այլևս չեն բաժանվի 15 վայրկյանանոց հատվածների և չեն ցուցադրվի Story-ների տարբեր կադրերում:

«Story-ներով ավելի երկար գրառումներ ստեղծելու հնարավորությունը մեծ պահանջարկ ունի մեր համայնքի կողմից: Մենք ուրախ ենք, որ փորձարկում ենք 60 վայրկյան տևողությամբ Story-ների հնարավորությունը, որպեսզի մարդիկ կարողանան ստեղծել և դիտել պատմություններ ավելի քիչ ընդհատումներով»

- Advertisement -
Instagram-ը երկարեցնում է Story-ների տևողությունը՝ հասցնելով 60 վայրկյանի

Օգտատերերը հնարավորություն կունենան հրապարակել ամբողջական Reels-եր Story բաժնում, այսինքն, ըստ էության, ավտոմատ կերպով միավորվում են երկու գործառույթները:

Այսպիսով, այս նոր փոփոխությունը նշանավորվում է որպես կարևոր շրջադարձ Instagram-ի պատմության մեջ: Առայժմ այս հնարավորությունը ​​սահմանափակ է, բայց շուտով Ձեր Instagram-ի ծրագրաշարում կհայտնվի նոր հնարավորությունը ևս:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները