India Today պարբերականը անդրադարձել է հայկական Docus ստարտափին

Վերջին լուրերը
India Today պարբերականը անդրադարձել է հայկական Docus ստարտափին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հնդկաստանի ամենահայտնի լրատվական ամսագրերից մեկը՝ India Today-ը անդրադարձել է Docus հայկական ստարտափին։

Պարբերականը ներկայացրել է ստարտափի ստեղծման ոգեշնչող պատմությունն ու նշել, որ այժմ Docus-ը կենտրոնացած է Հնդկաստանի վրա, որտեղ շատ բժիշկներ պատրաստ են համագործակցել ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժիշկների հետ։

- Advertisement -
India Today պարբերականը անդրադարձել է հայկական Docus ստարտափին

Docus-ը առաջարկում է հեղափոխական նոր մոտեցում՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության պլատֆորմայով կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ:Հավելվածի միջոցով տեղական հիվանդանոցում աշխատող մասնագետը և նրա եվրոպացի գործընկերը կազմում են բժշկական խորհուրդ և զարգացող երկրում ապրող հիվանդին հասանելի դարձնում լավագույն բժշկական գիտելիքը։

«Docus-ը հեղափոխական մոտեցում է առաջարկում առողջապահության ոլորտում, որի նպատակը բժշկական գիտելիքների մասսայականացումն է: Այն կարող է բարելավել Հնդկաստանի առողջապահական համակարգը՝ խթանելով համագործակցությունը հնդկական հիվանդանոցների և օտարերկրյա  առաջատար բժիշկների միջև: Արդյունքում, առողջական լուրջ խնդիրներ ունեցող պացիենտները կարող են օգտվել բուժման ամենաարդյունավետ տարբերակներից»,- գրել է պարբերականը: 

Ստարտափի ստեղծման պատմության, առաքելության և նպատակների մասին մանրամասն կարդացեք այստեղ՝ Իր տեսակի մեջ առաջինը. հայկական Docus-ի նպատակն է փրկել կյանքեր՝ հասանելի դարձնելով բարձրորակ բժշկություն։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները