Ընդամենը 1 հարց. Ինչպես է Մարկ Ցուկերբերգն ընտրում գործընկերներին

Վերջին լուրերը
Ընդամենը 1 հարց. Ինչպես է Մարկ Ցուկերբերգն ընտրում գործընկերներին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Դու դառնում ես այն 5 մարդկանց միջինը, ում հետ ամենաշատ ժամանակն ես անցկացնում» ասում է հայտնի արտահայտությունը։ Այն, թե ում հետ ենք նախընտրում աշխատել, ձևավորում է ոչ միայն մեր աշխատանքի որակը, այլ նաև մեզ՝ որպես անհատ։

Մենք վերցնում ենք այն մարդկանց վարքագիծը, մտածողության մոդելները և նույնիսկ արժեքները, ում հետ ամենաշատ ժամանակն ենք անցկացնում, իսկ մենք ժամանակի բավականին մեծ մասն անցկացնում ենք աշխատավայրում։

- Advertisement -
Ընդամենը 1 հարց. Ինչպես է Մարկ Ցուկերբերգն ընտրում գործընկերներին

Այսպիսով, ինչպե՞ս ընտրել՝ ում հետ աշխատել։ Այս հարցի մասին, բնականաբար, միլիոնավոր հոդվածներ կան, բայց աշխարհի թոփ տեխնոլոգիական առաջնորդների հետ 2 հարցազրույցները հուշում են, որ ընդամենը 1 հարցը կարող է օգնել կողմնորոշվել, անկախ նրանից ընտրում եք գործադիր տնօրենին, թե պարզապես համալսարանից հետո առաջին աշխատանքին եք դիմել։

Պատկերացրեք այլընտրանքային իրականություն, որտեղ նրանք են ղեկավար։

Վերջերս թողարկված պոդքաստներից մեկի ժամանակ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ հավատում է վերը նշված աքսիոմին.

«Ես միշտ կենտրոնացած եմ մարդկանց վրա, և կարծում եմ, որ ամենակարևոր որոշումը, որը դու պետք է կայացնես, դա այն է, թե ովքեր են քեզ շրջապատում, քանի որ դու դառնում ես նրանց նման, ում հետ ժամանակ ես անցկացնում»։

Իսկ ինչպե՞ս է Ցուկերբերգն առաջարկում ընտրել աշխատակից։ Նա խորհուրդ է տալիս պարզապես պատկերացնել իրականություն, որտեղ այդ անձը Ձեր ղեկավարն է։ Հաճելի կլինե՞ր աշխատել նրա հետ, թե «բղավելով դուրս կվազեիք սենյակից» 🙂

«Ես աշխատանքի կընդունեմ որևէ մեկին միայն այն դեպքում, եթե պատկերացնեմ ինձ նրա մոտ աշխատելիս։ Եթե սա լիներ նրա ղեկավարած ընկերությունը, ես ուրախությամբ կգնայի՞ այնտեղ աշխատելու»։

Եթե դու չես ուզում աշխատել նրանց համար, ուրեմն մի՛ աշխատիր նրանց հետ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

 

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները