Hubble ցանցն առաջին անգամ Bluetooth կապ է հաստատել արբանյակի հետ

Վերջին լուրերը
Hubble ցանցն առաջին անգամ Bluetooth կապ է հաստատել արբանյակի հետ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Hubble Network-ը դարձել է պատմության մեջ առաջին ընկերությունը, որը Bluetooth կապ է հաստատել անմիջապես արբանյակի հետ, ինչը կարևոր տեխնոլոգիական վավերացում է ընկերության համար։ Այն կարող է նպաստել աշխարհի ցանկացած կետում միլիոնավոր սարքերի միմյանց հետ կապ հաստատելուն:

Սիեթլում գործող ստարտափը մարտին արձակեց իր առաջին երկու արբանյակները՝  SpaceX-ի Transporter-10 rideshare առաքելության շրջանակում։ Այդ ժամանակվանից ընկերությունը 3,5 մմ տրամագծով Bluetooth չիպերից ազդանշաններ է ստացել՝ ավելի քան 600 կիլոմետր հեռավորությունից։

- Advertisement -

Այս տեխնոլոգիայի զարգացումտ կարող է օգտագործվել, օրինակ,   լոգիստիկայում, երեխաների GPS ժամացույցների համար,  մեքենաների գույքագրման,  շինհրապարակներում և հողի ջերմաստիճանի մոնիտորինգների ժամանակ։

Hubble-ի առաջին նորամուծությունը եղել է ծրագրային ապահովման մշակումը, որը հնարավորություն է տալիս Bluetooth չիպերին հաղորդակցվել շատ երկար տիրույթներում՝ ցածր էներգիայով:

Hubble-ը մտադիր է այս ամառ արձակել երրորդ արբանյակը SpaceX-ի Transporter-11 առաքելությամբ, իսկ չորրորդը՝ Transporter-13:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները