Բաց շուկաների հարցերով ԱՄՆ դաշնային հանձնաժողովի (FOMC) նիստը կգումարվի 2024 թվականի սեպտեմբերի 17-ից 18-ը, որտեղ ակնկալվում է, որ վերջին տարիներին առաջին անգամ կնվազեցվեն տոկոսադրույքները: Այս որոշումը կազդի գլոբալ շուկաների վրա, ներառյալ կրիպտոարժույթների շուկան, որը բարձր զգայունություն է ցուցաբերում մակրոտնտեսական փոփոխությունների նկատմամբ:
Binance-ի` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը, մեկնաբանելով սպասվող այս իրադարձությունը, նշել է. «ԱՄՆ-ի տոկոսադրույքների ակնկալվող անկումը կարող է հզոր խթան հանդիսանալ թվային ակտիվների գների համար: Տոկոսադրույքների նվազեցումը հանգեցնում է ֆինանսական համակարգում իրացվելիության ավելացման և վարկավորման ծախսերի նվազմանը, ինչը խթանում է բարձր եկամտաբերությամբ և ռիսկերով ակտիվների պահանջարկը, որոնց թվում կարևոր տեղ են զբաղեցնում կրիպտոարժույթները:
Այսպիսով, 2020 թվականի փետրվարից մինչև 2022 թ. փետրվարը զրոյական տոկոսադրույքի պարագայում բիթքոյինի գինն աճել է 375 տոկոսով: Բացի դրանից, ցածր տոկոսադրույքները կարող են մտահոգություններ առաջացնել գնաճի վերաբերյալ՝ դրդելով ներդրողներին փնտրել ակտիվներ, որոնք կարող են պահպանել իրենց կապիտալը: Կրիպտոարժույթները, մասնավորապես՝ բիթքոյնը, հաճախ դիտվում են որպես այդպիսին, և դոլարի թուլացումը միայն մեծացնում է նրանց նկատմամբ հետաքրքրությունը՝ որպես կապիտալը պահելու այլընտրանքային միջոց»:
Կիրիլ Խոմյակովի խոսքերով, կրիպտոարժույթների շուկայի վրա դրական ազդեցություն կարող են ունենալ եզակի գործոնները: Օրինակ, վերջերս տեղի ունեցած բիթքոյնի հեվինգ, որը սովորաբար 6-18 ամիս անց հանգեցնում է գների աճին:
Կարևոր գործոն է նաև կրիպտոարժույթների համար spot ETF-ների ի հայտ գալը, ինչը թվային ակտիվների շուկան դարձնում է ավելի հասանելի ինստիտուցիոնալ ներդրողների համար և օգնում է բարձրացնել իրացվելիությունը:
Նշենք նաև, որ թեև սեպտեմբերն ավանդաբար թույլ ամիս է համարվում կրիպտոարժույթների համար, բայց հոկտեմբերից սովորաբար նկատվում է գների վերականգնում: Տոկոսադրույքի սպասվող նվազեցումը կարող է լրացուցիչ բարենպաստ խթան հանդիսանալ այդ աճի համար: Հատկանշական է, որ տոկոսադրույքները նվազեցնելու՝ Բաց շուկաների հարցերով ԱՄՆ դաշնային հանձնաժողովի որոշումը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել կրիպտոարժույթների շուկայի համար: Իրացվելիության ավելացումը, նոր ֆինանսական գործիքների հասանելիությունը և փոխառության ավելի ցածր ծախսերը նոր հնարավորություններ են բացում թվային ակտիվների ներդրողների համար:
Կարդացե՛ք նաև.
- Կրիպտոմիլիոնատերերի թիվն աճել է 95%-ով մեկ տարվա ընթացքում
- Կրիպտոարժույթների շուկան անկում է ապրել ԱՄՆ նախագահական բանավեճից հետո
- Ինչպե՞ս են բիթքոյնի անկումը բացատրում փորձագետները և ի՞նչ սպասել շուկայից հետագայում
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: