Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 10.9%-ով, այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 1 տոկոսով: Շինարարության ծավալը՝ 13.2%-ով։
Առևտրաշրջանառությունն ավելացել է 18%-ով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը՝ 23.5%-ով:
Սպառողական գների ինդեքսն աճել է 8.1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նույն ժամանակահատվածում աճել է 0.8%-ով:
Այս տարվա առաջին երկու ամսում արտաքին առևտշրջանառության ծավալներում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 77.7% աճ, ընդ որում արտահանումն աճել է 96.4%-ով, իսկ ներմուծումը՝ 67.4%-ով:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: