-0.9 C
Yerevan
Wednesday, February 8, 2023

Հայկական Hexens-ը $4,2 մլն ներդրում է ներգրավել

Վերջին լուրերը

Հայկական Hexens-ը $4,2 մլն ներդրում է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բլոկչեյնի ոլորտում կիբեռանվտանգությամբ զբաղվող Hexens ընկերությունը IOSG Ventures-ի գլխավորությամբ 4,2 մլն դոլարի սաղմնային ներդրում է ստացել։

Գործարքն իրականացվել է Delta Blockchain Fund-ի, Chapter One-ի, Hash Capital-ի, ImToken Ventures-ի, Tenzor Capital-ի, Polygon-ի և այլ բլոկչեյն նախագծերի հրեշտակների մասնակցությամբ:

Սիփան Վարդանյանի և Վահե Կարապետյանի համնադրած ընկերությունը տրամադրում է ընդլայնված կիբեռանվտանգության ծառայություններ՝ շեշտը դնելով  կիբեռանվտանգության խորհրդատվության (Security Advisory), լայնածավալ ներթափանցման թեստավորման (Full-Scale Pentest), բլոքչեյն աուդիտների (Blockchain Audits) և կիբեռհանցագործությունների հետաքննության (Cyber Investigations & OSINT) վրա:

Ընկերությունը ծրագրում է 2023 թվականի վերջին գործարկել իր առաջին պրոդուկտը։

«Միայն 2022 թվականին կրիպտո հարձակումների հետևանքով $2 մլրդ կորուստը ցույց է տալիս կիբեռանվտանգության կարևորությունը և առաջին կարգի կիբեռանվտանգության ծառայությունների մեծ պահանջարկը։ Մենք ուրախ ենք համագործակցել Hexens թիմի հետ՝ Web 3.0-ն ավելի ապահով վայր դարձնելու առաքելությամբ»,- ասել է IOSG Ventures-ի գործընկեր Քուինի Վուն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև

Ամենաընթերցվածները