Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին. չնայած տեխնոլոգիական ոլորտի դժվարություններին՝ Hexact-ն ամփոփել է 2022-գործնական տարին՝ կրկնապատկելով եկամուտները:
Անցած տարի Hexact-ը գործարկել է իր չորրորդ պրոդուկտը՝ Hexospark-ը: Այն էլեկտրոնային փոստի ավտոմատացման և հաճախորդների կառավարման համակարգի (CRM) հարթակ է:
Իր 4 պրոդուկտների՝ Hexomatic-ի, Hexowatch-ի, Hexospark-ի և Hexometer-ի կատարելագործման համար մշակվել է 59 նոր գործառույթ (feature) և 135 բարելավում (update): Hexact-ի պրոդուկտները կրկնվող ու աշխատատար պրոցեսների ավտոմատացման շնորհիվ օգնել են իրենց ավելի քան 100,000 օգտատերերին՝ խնայելու 1,067,559 աշխատանքային ժամ: Միաժամանակ նոր ռեկորդ է գրանցվել. օգտատերերը դիտարկել-«քերել» (scrape) են 4,4 միլիոն վեբ-էջ, իսկ Hexowatch-ի միջոցով բացահայտել մոտ 4,3 միլիոնփոփոխություն տարբեր վեբ-էջերում:
«Մենք փորձում ենք փոխել խաղի կանոնները՝ ցանկացած չափի բիզնեսի համարավտոմատացումն ու տվյալներն իրոք հասանելի դարձնելով մեկ «քլիքով»: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում մեր հաճախորդներին, թիմին ու ներդրողներին՝մեր ավտոմատացման շարժմանը միանալու համար»,- նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը:
Hexact-ի պրոդուկտները 2022 թվականին 16 տարբեր մրցանակներ են շահել Capterra-ից, GetApp-ից, G2-ից և Software Advice-ից:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: