Նոյեմբերի 24-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի 2021 թվականի 1-ին փուլի հաղթողների հայտարարման և վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Մրցույթի առաջին փուլում հաղթել է 15 թիմ։ Թիմերից յուրաքանչյուրը ստացավ շուրջ 1 440 000 դրամ մրցանակ։
Հաղթող թիմերն են՝
- Garoon Tech LLC | «Գարուն Թեք» ՍՊԸ
 
- Doc2B
 
- HOVAK Energy
 
- TOOP\ Թուփ
 
- ThreeSmart
 
- ՔայլՏեք
 
- MiCoFe
 
- ՆԱՆՈԲԻՈՏԵԽ ՍՊԸ
 
- AI solutions for managing soil quality
 
- MyKidz
 
- L.A. Orbeli Physiology Institute of NAS RA
 
- Uteach
 
- Mindy
 
- Tripery
 
- Memopin
 
Հիշեցնենք, որ մրցույթն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հայտնել են, որ հայտարարվել է «Լավագույն տեխնոլոգիական լուծումները ոչ տեխնոլոգիական ոլորտներում» գաղափարների մրցույթի ևս մեկ փուլ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021թ. դեկտեմբերի 2-ը ժամը 23:59-ն է։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղմամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։











