Հայտնի են «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի հաղթողները

Վերջին լուրերը
Հայտնի են «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի հաղթողները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայտնի են դեկտեմբերի 3-ից 4-ը կայացած «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի հաղթողները։

Հեքըթոնի ընթացքում մասնակից 21 թիմերը ներկայացրել են փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով իրենց մշակած նախագծերը, իսկ պրոֆեսիոնալ ժյուրին, առկա և առցանց թիմերի ներկայացումների, ինչպես նաև հարցուպատասխանի հիման վրա, որոշում է կայացրել հաղթող համարել հետևյալ թիմերին.

  • Empty Space
  • CSharks
  • Մեդիա տեղակալ
- Advertisement -
Հայտնի են «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթի հաղթողները

Հեքըթոնի մրցանակային ֆոնդը կազմում էր 15․000 ԱՄՆ դոլար, որը հավասարապես բաշխվել է այս երեք թիմերին։

The Empty Space թիմը ցանկանում է ստեղծել ուսուցման օնլայն հարթակ (հավելվածի և վեբկայքի տեսքով), որտեղ պարզ տեքստով կպատմվի ապատեղեկատվության մասին և կօգնի մարդկանց լինել մեդիագրագետ, իսկ ստացված գիտելիքները կստուգվի ինտերակտիվ խաղերի օգնությամբ։

CSharks թիմը, թիրախավորելով 10-16 երեխաների տարիքային խումբը, մտադիր է նրանց ներկայացնել արկածային պատմություն, որը պատրաստել են կոմիքսների տեսքով։ Պատմության զարգացումը շարունակվելու է խաղերի տեսքով, որոնք էլ կատարելու են երեխաների մեդիագրագիտության գիտելիքները հարստացնելու կարևոր առաջադրանքը։

«Մեդիա տեղակալ» թիմը նախատեսում է ստեղծել մեդիագրագիտության տեղեկատվական-կրթական վեբ-կայք՝ 15-ից բարձր տարիքային խմբի համար, ինտերակտիվ-կրթական խաղ՝ մինչև 15 տարեկան երեխաների համար, արհեստական ինտելեկտ՝ կեղծ նյութերի հավաստիության վերիֆիկացման համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները