Կազմակերպիչ՝ ISTC, Հանրային լրագրության ակումբ
Երբ՝ դեկտեմբերի 3-4
Որտեղ՝ ISTC
Միջոցառման մասին․
Հանրային լրագրության ակումբը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության Հեքըթոն 2022» մրցույթ՝ փաստերի ստուգման և մեդիագրագիտության կարողությունների զարգացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներով նախագծերի համար։
Առաջին տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա առցանց ձևաչափով հոկտեմբերի 28-ին։
Հեքըթոնը հայտարարվում է Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթվա շրջանակում (նոյեմբեր 7-13, 2022), որ ամեն տարի կազմակերպվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Հեքըթոնի մրցանակային ֆոնդը կազմում է 15,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը շնորհվելու է երեք լավագույն գաղափարների հեղինակներին։
Հեքըթոնի և տեղեկատվական հանդիպման վերաբերյալ մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։