Հայկական «Արտլայֆ» նախագիծը հաղթել է International property awards-ում

Վերջին լուրերը
Հայկական «Արտլայֆ» նախագիծը հաղթել է International property awards-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական «Ռենշին» քաղաքաշինական, ներդրումային ընկերության նոր՝ «Արտլայֆ» նախագիծը հաղթող է ճանաչվել միջազգային ամենահեղինակավոր «Անշարժ գույքի միջազգային մրցանակաբաշխության» (International property awards) Mixed Use Architecture Armenia անվանակարգում։

Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված շուրջ 100 մասնագետներ գնահատել են նախագծի այնպիսի չափանիշներ, ինչպիսին են դիզայնը, որակը, նորարարությունը, ծառայությունների մակարդակը, եզակիությունն ու կայուն ճարտարապետության նորմերին համապատասխանությունը։ 

- Advertisement -
Հայկական «Արտլայֆ» նախագիծը հաղթել է International property awards-ում

«Մեզ համար մեծ պատիվ է, որ «Արտլայֆ» նախագիծը հաղթող է ճանաչվել, և Հայաստանի քաղաքաշինական նախագծերն արդեն ներկայացվում են նաև միջազգային ասպարեզում։ Նման հեղինակավոր մրցույթին մասնակցություն ունենալն արդեն իսկ կարևոր հաջողություն է, որովհետև կանոնները շատ խիստ են, և անգամ հայտերը դիտարկելիս մասնագետները բազմաթիվ չափանիշներ են հաշվի առնում»,- նշել է «Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։

Միջազգային ժյուրին բարձր որակում է տվել Հայաստանից ներկայացվող նախագծին. 

Նախագիծը առաջադրված է նաև Best Mixed-Use Development Europe անվանակարգում և կշարունակի մրցել նմանատիպ նախագծերի հետ ամբողջ եվրոպական տարածաշրջանում, իսկ արդյունքները կհայտարարվեն 2023 թվականի փետրվարի 2-ին։

International property awards-ը Ճարտարապետության և շինարարության ոլորտի ամենամյա ազդեցիկ մրցանակաբաշխությունն է, որին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից։

Մայրցամաքային փուլում հաղթող ճանաչված բոլոր ընկերությունները ավտոմատ կերպով հնարավորություն են ստանում անցնելու գլոբալ փուլ և մրցելու ամբողջ աշխարհից մասնակցող երկրների հետ։

«Արտլայֆ» նախագիծը դիտարկվել էր Ճարտարապետություն, Զարգացում և Տարածաշրջանային նոմինացիա կարգերում ու միջազգային ժյուրիի կողմից արժանացել «Հինգ աստղ» բարձր գնահատականի երեք կատեգորիաներում, ինչպես նաև նոմինացվել Best Mixed Use Development Europe անվանակարգում:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները