Հայկական 3 ստարտափ հաղթող է ճանաչվել Golden Kitty Awards մրցանակաբաշխությունում

Վերջին լուրերը
Հայկական 3 ստարտափ հաղթող է ճանաչվել Golden Kitty Awards մրցանակաբաշխությունում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ամփոփվել է Product Hunt-ի Golden Kitty Awards 2021 մրցանակաբաշխությունը, որի շրջանակում օգտատերերը 25 անվանակարգերում քվեարկում են լավագույն տեխնոլոգիական պրոդուկտների օգտին: Մեծ լսարան ունեցող այս մրցանակաբաշխությունում, որին հաճախ անվանում են տեխնոլոգիական ոլորտի «Օսկար», այս անգամ մեծ աղմուկ են հանել հայկական ընկերությունները՝ շահելով միանգամից 3 մրցանակ:

Հայկական Podcastle ստարտափը հաղթել է «Աուդիո և ձայն» անվանակարգում։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաղթեցինք Golden Kitty-ի Աուդիո և ձայն անվանակարգում, մենք այնպիսի սուպեր պրոդուկտների հետ ենք եղել մի ցուցակում, ինչպիսին է Clubhouse-ը։ Այժմ մենք էլ ավելի մղված ենք իրականություն դարձնելու մեր տեսլականը և օգնելու հանրայնացնել մուլտիմեդիա բովանդակության ստեղծումը և այն ավելի հասանելի դարձնել ստեղծողների համար ամբողջ աշխարհում»,- Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Podcastle-ի CEO և հիմնադիր Արտո Երիցյանը։

- Advertisement -
Հայկական 3 ստարտափ հաղթող է ճանաչվել Golden Kitty Awards մրցանակաբաշխությունում

Միևնույն ժամանակ Golden Kitty Awards 2021-ի «Ծրագրային ապահովումը որպես ծառայություն» (SaaS Product of the Year) անվանակարգում հաղթող ճանաչվեց հայկական ստարտափ Lucky Carrot-ը։

Իսկ ահա Softr-ը նվաճել է մրցանակաբաշխության գլխավոր՝ «Տարվա լավագույն արտադրանք» մրցանակը: Softr-ը օգնում է առանց ծրագրավորման գիտելիքների պատրաստել վեբ-կայքեր: Ստարտափը վերջերս ներգրավել էր 13,5 մլն դոլար ներդրում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները