9.1 C
Yerevan
Tuesday, May 24, 2022

13.5 մլն ներդրում հայկական Softr ստարտափում

Վերջին լուրերը

13.5 մլն ներդրում հայկական Softr ստարտափում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Softr ստարտափը ներգրավել է 13,5 մլն դոլարի ներդրում Ա սերիայի շրջանակներում: Այս մասին Softr-ում հայտնել է CEO և հիմնադիր Մարիամ Հակոբյանը։

«Այսօր Softr-ը բիզնես հավելվածներ ստեղծելու ամենադյուրին առանց կոդերի հարթակն է՝ Airtable տվյալների հիման վրա:

Վաղը Softr-ը դառնալու է ծրագրավորողների և գործընկերների աշխարհի ամենամեծ էկոհամակարգը՝ առանց կոդերի հավելվածներ ստեղծելու համար»- նշել է նա։

Հիշեցնեք, որ Ստարտափի հիմնադիրներն են Մարիամ Հակոբյանը և Արթուր Մկրտչյանը։ Հիմնական թիմը (կոդավորողներ, դիզայներներ և այլոք) գտնվում է Հայաստանում։

Softr-ը հարթակ է, որի միջոցով կարելի է շատ կարճ ժամանակում և առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու ստեղծել լիարժեք կայքեր և վեբ հավելվածներ՝ որպես տվյալների բազա օգտագործելով Airtable պլատֆորմը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

spot_img
spot_img

Ամենաընթերցվածները