Հայկական 2 նախագիծ կմասնակցի «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթի եզրափակչին

Վերջին լուրերը
Հայկական 2 նախագիծ կմասնակցի «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթի եզրափակչին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Այբ» դպրոց / Ayb School-ում տեղի է ունեցել «Սերունդ առանց սահմանների» մրցույթի ինկուբացիոն փուլն ամփոփող գաղափարների ներկայացումը (pitching)։ Ժյուրիի քվերակության արդյունքում միջազգային փուլ են անցել երկու թիմեր՝ MeDialog-ն ու Landslide Rulers-ը։ Այս փուլում հայ պատանիների կրթական և բնապահպանական գաղափարները կմրցեն աշխարհի տարբեր երկրների պատանիների գաղափարների հետ։

Դեռևս մարտին մեկնարկած մրցույթին ներկայացվել էր 109 գաղափար՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ Ընտրված 12 գաղափարներից ինկուբացիոն փուլ էր անցել միայն 7-ը։ 7-ից՝ 2-ը միայն կներկայանան միջազգային հարթակներում։

- Advertisement -
Հայկական 2 նախագիծ կմասնակցի «Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթի եզրափակչին

MeDialog թիմը ներկայացնում է Հայաստանում մեդիագրագետ հասարակություն ձեւավորելու նպատակով ստեղծված սեղանի խաղ և պլանավորում է դեռահասների համար այս թեմայով դասընթացներ կազմակերպել։

Landslide Rulers-ը սողանքների կանխարգելման համար հատուկ կենսաճաղավանդակներ է կառուցում։

«Սերունդ առանց սահմանների» մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն երկրորդ անգամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները