Eleveight AI ընկերությունը հայտնում է, որ բարձր արտադրողականությամբ ԱԲ (AI) սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն հասել է Հայաստան։
Մատակարարումը նպատակ ունի աջակցել Հայաստանի հաջորդ սերնդի ԱԲ տվյալների ենթակառուցվածքի զարգացմանը և երկրում թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը:
Այս փուլը հաջորդում է դեկտեմբերի 25-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Eleveight AI-ի ղեկավարության միջև կայացած ռազմավարական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնման և տեխնոլոգիաների հասանելիության բարձրացման հարցեր:
ՀՀ ԲՏԱ նախարարի խոսքով՝ մատակարարված սարքավորումները կներգրավեն տեղական նորարարներին, կհզորացնեն հաշվարկային կարողությունները և կխթանեն թվային փոխակերպումը հանրային ու մասնավոր ոլորտներում: Eleveight AI-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանն ընդգծել է, որ այս մատակարարումը կնպաստի համաշխարհային մակարդակի ԱԲ հետազոտությունների և մշակումների իրականացրմանը Հայաստանում:
Սարքավորումները նախատեսված են GPU բարձր խտությամբ հաշվարկների համար, ինչը թույլ կտա իրականացնել ԱԲ հետազոտություններ, ներդնել ձեռնարկատիրական լուծումներ և զարգացնել ամպային մասշտաբավորվող ծառայություններ: Eleveight AI-ն ներկայում գործում է որպես ԱԲ տվյալների կենտրոն և տեխնոլոգիական հաբ՝ աջակցելով ստարտափներին, ընկերություններին և հետազոտական համայնքներին համապատասխան ենթակառուցվածքներով:












