Հայաստանը մասնակցում ITB Berlin 2023 ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին

Վերջին լուրերը
Հայաստանը մասնակցում ITB Berlin 2023 ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը մասնակցում է մարտի 7-9-ը Բեռլինում անցկացվող ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին`ITB Berlin 2023-ին:

Ցուցահանդեսը վերջին անգամ կայացել էր 2019թ. և 3 տարվա դադարից հետո վերադարձել է` զբոսաշրջային նոր թրենդերն ու ուղղությունները թելադրելու:

- Advertisement -
Հայաստանը մասնակցում ITB Berlin 2023 ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայկական տաղավարը բրենդավորված է ըստ զբոսաշրջային նոր բրենդի՝ ներկայացնելով երկրի հիմնական զբոսաշրջային ուղղությունները:

«ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ոլորտի կազմակերպությունների հետ միասին ներկայացնում է Հայաստանը որպես հետաքրքիր զբոսաշրջային ուղղություն` ծանոթացնելով հյուրերին մեր երկրի տուր պրոդուկտներին, այդ թվում` հայկական համեղ ուտեստներին, որոնք ներկայացված են տաղավարում»,- ասվում է Կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Միջոցառման ընթացքում անցկացվում են տուրիզմի գրեթե բոլոր տեսակներին նվիրված միջոցառումներ, սեմինարներ, պանելային քննարկումներ, վերլուծություններ և այլն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները