Հայաստանը բանակցում է հանրապետության տարածքում Starlink ցանց միացնելու համար

Վերջին լուրերը
Հայաստանը բանակցում է հանրապետության տարածքում Starlink ցանց միացնելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը բանակցում է հանրապետության տարածքում Starlink ցանցը միացնելու համար, «ԱՌԿԱ»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Մեր երկրի համար սա կարող է դառնալ կապի այլընտրանքային միջոց, ինչպես շատ վայրերում է: Մենք արդեն սկսել ենք երկխոսությունն այս հարցի շուրջ, բայց կնախընտրեի չասել, թե կոնկրետ ինչ փուլում ենք գտնվում, ինչ քայլեր են ձեռնարկվում»,- ասել է նախարարը։

- Advertisement -
Հայաստանը բանակցում է հանրապետության տարածքում Starlink ցանց միացնելու համար

Ավելի վաղ հայտնել էինք, որ Starlink գերարագ ինտերնետ կապն արդեն հասանելի է Վրաստանում, իսկ Հայաստանում դրա հասանելիությունը նշվում է 2024-ից։

Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է: Այն մշակվել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2002 թվականին Իլոն Մասկի կողմից։ Starlink համակարգը նախագծված է ամբողջ աշխարհի օգտատերերին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ մեծ թվով փոքր սարքեր տեղակայելով Երկրի ցածր ուղեծրում: Առաջին արբանյակներն արձակվել են 2019 թվականի մայիսին, այս պահին ուղեծրում կա ավելի քան 5000 տիեզերական ապարատ:

Starlink-ը հասել է ինքնածախսածածկման կետի. Իլոն Մասկ

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները