Starlink գերարագ ինտերնետ կապն արդեն հասանելի է Վրաստանում. Իլոն Մասկ

Վերջին լուրերը
Starlink գերարագ ինտերնետ կապն արդեն հասանելի է Վրաստանում. Իլոն Մասկ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վրաստանում արդեն հասանելի է Starlink գերարագ ինտերնետ կապը, այս մասին X սոցիալական ցանցում գրում է ընկերության հիմնադիր և սեփականատեր Իլոն Մասկը։

Ըստ Starlink-ի հասանելիության քարտեզի՝ Starlink ինտերնետն արդեն հասանելի է Վրաստանում՝ բացառությամբ վիճելի տարածքների։

- Advertisement -
Starlink գերարագ ինտերնետ կապն արդեն հասանելի է Վրաստանում. Իլոն Մասկ

Վրացի օգտատերերի համար Starlink-ի տերմինալի արժեքը 1780 լարի է (657 դոլար), առաքումը 235 լարի (87 դոլար), ինտերնետ ծառայության ամսական վճարը՝ 160 լարի (59 դոլար), գրում է «Эхо Кавказа» լրատվականը։

Ավելի վաղ Starlink-ի հասանելիության քարտեզում 2023-ի համար հայտնվել էր նաև Հայաստանը, սակայն այս պահին քարտեզում Հայաստանի հասանելիությունը նշվում է 2024-ից։

Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է: Այն մշակվել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2002 թվականին Իլոն Մասկի կողմից։ Starlink համակարգը նախագծված է ամբողջ աշխարհի օգտատերերին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ մեծ թվով փոքր սարքեր տեղակայելով Երկրի ցածր ուղեծրում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները