Հայաստանում վերջին մեկ տարում սպառողական գների աճը աննշան է՝ ընդամենը 0,1%, տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումից:
2023թ. սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին գրանցվել է 0.3% գնաճ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է 2% գնանկում:
2022թ. հոկտեմբերի համեմատ նվազել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (-3%) և կապի ծառայության (-0,5%) գինը: Առավել մեծ աճ է գրանցվել ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գներում՝ 8,5%, գնաճ է գրանցվել նաև ռեստորանների և հյուրանոցների (+8,5%), կրթության (+4,8%) ծառայությունների, հագուստի և կոշիկի գներում (+4%):
Այսպես․ 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հնդկացորենի գինը նվազել է 26.9%-ով, ոսպինը՝ 20.2%-ով, հաճարինը՝ 5.6%-ով, բլղուրինը՝ 5.0%-ով, ձավարինը՝ 4.7%-ով, բրնձինը՝ 4.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2.5%, 1.4%, 0.3%, 1.1%, 1.3% 1.4% գնաճ:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ մակարոնի գինը նվազել է 11.3%-ով, կարագինը՝ 3.5%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% և 1.2% գնաճ:
Տավարի մսի գինը 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, թարմ կաթինը՝ 3.5%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.4%-ով:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինը նվազել է 30.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3.1% գնաճ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.4% գնանկում, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.6% գնաճ:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 13.3%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4%-ով:
Ալկոհոլային խմիչքի գները 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ աճել են 6.1%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%-ով:
Դրան զուգընթաց, 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալյուրի՝ 19.1% և ոլոռի՝ 17.1%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ 0.3% և 0.7% գնանկում:
2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի` 13.2%, ոչխարի մսի 2.6% գնանկում և թռչնամսի` 0.9% գնաճ, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7%, 1.2% և 0.3% գնանկում:
Մարգարինի գինը 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 18.4%-ով, «Իշխան» ձկնատեսակինը՝ 5.5%-ով, պանրինը՝ 3.1%-ով, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ համապատասխանաբար 1.0%, 0.5%, 0.3%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.3%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ։ Մրգի ապրանքախմբում 2023թ. հոկտեմբերին 2022թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է 1.0%, իսկ 2023թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.2% գնանկում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: