Երկիր, որտեղ աշխատանքի համար «չեն մահանում». Հայաստանի ՏՏ միջավայրը ռուս ծրագրավորողի աչքերով

Վերջին լուրերը
Երկիր, որտեղ աշխատանքի համար «չեն մահանում». Հայաստանի ՏՏ միջավայրը ռուս ծրագրավորողի աչքերով
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

Ազգությամբ ռուս Կարինան արդեն մեկ ամիս ու քիչ ավելի է ինչ Հայաստանում է: Տնից մինչև աշխատավայր ոտքով հասնում է 30 րոպեում: Մոսկվայում ապրողները կփաստեն, որ սա եթե ոչ գլխավոր, ապա մեծ առավելություն է: Բայց ռուս մեր գործընկերոջը Հայաստանում միայն այս հանգամանքը չի, որ գրավել է: Արևը, սնունդը, քաղաքի կոմպակտ լինելը, հարմարավետությունը Կարինայի համար մի շարք գրավականներ են, որպեսզի նա որոշի մնալ Հայաստանում և այստեղ շարունակի իր կարիերան: 

Կարինա Նեկլյուդովան ապրել և աշխատել է Մոսկվայում: Քաղաքական իրավիճակով պայմանավորված, տեղափոխվել է Երևան: Այժմ աշխատում է Codulate ընկերությունում՝ որպես որակի ապահովման ինժեներ:

Երկիր, որտեղ աշխատանքի համար «չեն մահանում». Հայաստանի ՏՏ միջավայրը ռուս ծրագրավորողի աչքերով
- Advertisement -
Երկիր, որտեղ աշխատանքի համար «չեն մահանում». Հայաստանի ՏՏ միջավայրը ռուս ծրագրավորողի աչքերով

Codulate-ը ծրագրային ապահովման մշակման ընկերություն է, որը  մշակում է մեծ բարդության բիզնես  լուծումներ՝ ձեռնարկատիրական  հաճախորդների համար ամբողջ աշխարհում: Ծրագրային ապահովման մշակման միջազգային այս ընկերությունն ունի գրասենյակներ Սիլիկոնային հովտում (ԱՄՆ), Հայաստանում  (Երևան) և Հնդկաստանում (Չանդիգար): Codulate-ը հաջողությամբ աշխատում է նաև ֆինանսական և բիզնեսի ավտոմատացման ոլորտներում՝ խոշոր ձեռնարկությունների հետ:

Կարինան փետրվարին որպես զբոսաշրջիկ էր Երևանում և մտքի մի անկյունում էր մտածել միայն, թե ինչ հաճելի կլիներ այստեղ ապրել: Մինչև ուժի կմտնեին սանկցիաները և այլ սահմանափակումները, Կարինայի աշխատանքի հայտարարությանը հենց առաջինը արձագանքեցին հայկական Codulate ընկերությունից:  

«Մենք գիտենք, որ այս պահին ձեզ համար դժվար է: Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի մասնագետների համար, այս պահին ծանր շրջան է: Մենք ունենք ազատ հաստիքներ և պատրաստ ենք Ձեզ ներգրավել մեր թիմում»,- գրել էին Codulate ընկերությունից:  

Կարինային այստեղ դուր են գալիս մարդիկ, հյուրընկալությունը, կլիման, սարերը, ճարտարապետությունը: Մասնագիտության մեջ չի ձանձրանում, գործընկերները նույնպես լավն են, ասում է նա:

Կարդացեք նաև՝ «Ռելոկացիայի» 3 փուլերը, պրակտիկ խնդիրներն ու տնտեսական հետևանքները

Դժվարանում է համեմատել Ռուսաստանի ու Հայաստանի աշխատանքային շուկաները, քանի որ դեռ մեկ ամիս է, ինչ այստեղ է, բայց  դրական է համարում այն, որ հայկական ընկերություններն աշխատում են հիմնականում արտաքին շուկայի համար և մասնագետները մշտական կապի մեջ են լինում արտասահմանցի իրենց գործընկերների հետ: 

«Ռուսաստանում ընկերությունները ծառայություն են մատուցում հիմնականում ներքին շուկայի համար, դու չես աշխատում ամերիկացիների հետ, դու չես շփվում արտաքին աշխարհի հետ: Չեմ կարող հստակ ասել՝ սա դրական է, թե բացասական, բայց կարծում եմ ավելի շատ լավ է, երբ շփվում ես այլազգիների հետ և տարբեր գործիքներով եք աշխատում:

Մի կարևոր կետ էլ եմ ուզում նշել. այստեղ մարդիկ հանգիստ են աշխատում, այսպես ասած աշխատանքի համար «չեն մահանում», համենայն դեպս ինձ մոտ դեռ այդպիսի տպավորություն է: Ռուսաստանում մարդիկ «զոհում են իրենց հանուն աշխատանքի», այդպիսին է մշակույթը»: 

Սուրճ խմելով աշխատելը, գործընկերների հետ շփվելը, Կարինան մեծ առավելություն է համարում: Ըստ նրա, ՏՏ միջավայրը մեր երկրում կայուն տեմպով զարգանում է: Բայց եթե խոսում է Հայաստանում ծրագրավորման մասին, ավելի շատ աութսորսային ընկերություն է պատկերացնում, իսկ Ռուսաստանում իր կարծիքով, ավելի շատ կարելի է հանդիպել յուրօրինակ ընկերությունների, որոնք հիանալի գաղափարներ են ունենում, ռեալիզացնում են և վաճառում: 

«Այստեղ ավելի շատ մարդկանց ուղեղի կատարած աշխատանքն են վաճառում, դա վատ չէ, բայց ավելի լավ կլիներ, որ այդ հզոր ուղեղներն աշխատեին Հայաստանի համար և հետաքրքիր գաղափարներ ստեղծեին:

Օրինակ՝ Պիկսարտը, որը ստեղծել է իր պրոդուկտը և հայտնի է ամբողջ աշխարհում»: 

Կարդացեք նաև՝ 2022թ. մարտին աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Միակ բանը, որը մեր հյուրին դուր չի գալիս աշխատաշուկայում, դա ցածր աշխատավարձն է: Ասում է՝ գուցե Հայաստանի համար դա բարձր է, քանի որ համեմատաբար կյանքն էժան է, բայց այստեղի աշխատավարձով Մոսկվայում չես ապրի: 

Երկիր, որտեղ աշխատանքի համար «չեն մահանում». Հայաստանի ՏՏ միջավայրը ռուս ծրագրավորողի աչքերով
Կարինան

Իսկ ամենամեծ խնդիրը Կարինայի համար լեզվի չիմացությունն է, որոշել է սկսել այբուբենից:

«Մարդիկ մեզ հետ խոսում են մեր լեզվով, բայց երբեմն դժվարություն է առաջանում, երբ ես եմ սպեցիֆիկ բան ուզում բացատրել: Անգլերենը երբեմն չի հերիքում, ռուսերենը նույնպես, իսկ ինձ մոտ հայերենը չի հերիքում: Ստեղծվում է իրավիճակ, որ երեք լեզվով ինչ որ բան ենք խոսում, բայց արդյունավետ չէ: Հենց այդ ժամանակ հասկանում եմ, որ լրիվ ինտեգրման համար անհրաժեշտ է սովորել հայերեն: Մենք շատ հաճախ ենք միջոցառուներ ունենում, գործընկերներս թարգմանում են ամեն ինչ, բայց ամեն դեպում, լեզվային խոչընդոտները զգացել են տալիս»,-ասում է Կարինան:

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս սկսել բիզնես Հայաստանում․ ուղեցույց Team2B-ից

«Բարև Ձեզ, ես լավ եմ, դո՞ւ ոնց ես: Եւս մեկ բառ գիտեմ՝ ճնճղուկ (չնչղուկ): Առաջին մեկ շաբաթը տանս թռչուններ էին հայտնվում, ու ես չէի կարողանում բացատրել տան տիրոջը, հետո թարգմանեցին, ու հասկացա, որ դրանք ճնճղուկներ են: Սկզբում խելագարվում էի, երբ չէի հասկանում, թե նրանք որտեղից են հայտնվում, հիմա երբ խնդիրը լուծվել է, երբեմն նույնիսկ ինձ միայնակ եմ զգում (ծիծաղում է):

Կարինան հայ ծրագրավորողներին խորհուրդ է տալիս շատ լավ անգլերեն սովորել: Իր խոսքով՝ գիտեն լեզուն, բայց այնքան, ինչքան իրենց պետք է և այնքան`ինչքան իրենք են օգտագործում: 

«Անգլերենի իմացությունն այնքան չէ, որպեսզի պաշտպանեն իրենց որոշումները, կամ այլազգի  կոլեգաների հետ քննարկման մեջ մտնեն: Հայ ծրագրավորողներն հիանալի գաղափարներ և որոշումներ են ունենում, բայց չեն կարողանում  անգլերեն ներկայացնել և ճիշտ հիմնավորել: Սա խորհուրդս է ոչ միայն հայերին, այլև բոլորին: Շուկան դառնում է համաշխարհային, իսկ միջազգային լեզուն անգլերենն է»: 

Կարինան հետ վերադարձի միտք չունի: Սիրում է արևը, մարդիկ հյուրընկալ են.

«В общем, мне здесь все нравится, мне здесь просто подарок и еще, мне нравятся маленькие города, мне здесь комфортно»:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները