2022թ. մարտին աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Վերջին լուրերը
2022թ. մարտին աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 22-ին կայացած Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատատեղերի առումով 2022 թվականի մարտ ամսվա ցուցանիշները բացարձակ ռեկորդ համարեց Հայաստանի ողջ պատմության մեջ: 

Կառավարության նիստին վարչապետը նշեց, որ 2022 թվականի մարտ ամսին արձանագրվել է 654 հազար 784 վճարվող աշխատատեղ, որը 2021 թվականի մարտի համեմատ ավել է 5.3 տոկոսով, 2019-ի նկատմամբ՝ 12.1 տոկոսով, 2018 թվականի մարտի համեմատ՝ 22.4 տոկոսով:

- Advertisement -
2022թ. մարտին աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

«2018 թվականից ի վեր մենք ունենք 120 հազար 660 նոր արձանագրված աշխատատեղ: Սակայն կա  մեթոդաբանության խնդիր: Մենք չենք կարողանում զատորոշել, դրանցից որոնք են նոր ստեղծված, և որոնք են պարզապես ստվերից դուրս եկել»,-նշեց վարչապետը:

Անդրադառնալով 2022 թվականի մարտ ամսվա միջին ամսական աշխատավարձին` Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այն կազմել է 243 հազար 607 դրամ, որը 2021 թվականի մարտ ամսվա համեմատ ավել է 32 հազար 202 դրամով կամ 15.2 տոկոսով, 2019 թվականի համեմատ ավել է 59 հազար 730 դրամով կամ 32.4 տոկոսով, 2018 թվականի մարտի համեմատ ավել է 69 ազար 530 դրամով կամ 39.9 տոկոսով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները