Հայաստանի ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերը բաց են

Վերջին լուրերը
Հայաստանի ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերը բաց են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հայտարարել է ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերի ընդունման նոր փուլի մեկնարկի մասին։

Խորհրդի նպատակն է մշակել օրենսդրական բարեփոխումների փաթեթներ՝ ուղղված Հայաստանում ՓՄՁ-ների անխափան գործունեության ապահովմանը։

- Advertisement -
Հայաստանի ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերը բաց են

Ովքեր կարող են դիմել.

Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների և աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիմելու կարգը.

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել այս հայտադիմումը, որի հետ միասին info@icarmenia.am և ppd@mineconomy.am էլ. փոստի հասցեներին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը.

  • Կազմակերպության կանոնադրության պատճեն
  • Պետական գրանցման վկայականի պատճեն
  • Խորհրդի կազմում ընգրկվելու նպատակով առաջարկվող թեկնածուի ինքնակենսագրականը (CV)

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար ներկայացրած հայտադիմումները ընտրում և փոխվարչապետի հաստատմանն է  ներկայացնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարը:

Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է: Այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները