Հայաստանի Բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել Ազատյանը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է ՀՀ բանկային համակարգի՝ 2025 թվականի գործունեության ցուցանիշները։
Հիմնական ֆինանսական տվյալներ
2025թ. տվյալներով՝ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են 12,8 տրիլիոն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 1,8 տրիլիոն դրամով կամ 16,6%-ով։
Մյուս ցուցանիշները՝ ստորև.
- Կապիտալ՝ 2,2 տրիլիոն դրամ (աճը՝ 400 մլրդ դրամ կամ 22,4%),
- Ավանդներ՝ 7,5 տրիլիոն դրամ (աճը՝ 1 տրիլիոն դրամ կամ 15,5%),
- Վարկային ներդրումներ՝ 7,9 տրիլիոն դրամ (աճը՝ 1,5 տրիլիոն դրամ կամ 23%)։
Բանկային համակարգի աշխատակիցների թիվը կազմում է շուրջ 17 000։
Վարկային պորտֆելի կառուցվածքը
2024թ.-ին ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի մասնաբաժինը կազմել էր 46%, իսկ 2025-ին այդ ցուցանիշը նվազել է 2%-ով։ Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 19%-ով, իսկ իրավաբանական անձանցը՝ 25%-ով։ Դանիել Ազատյանը բիզնես վարկավորման առաջանցիկ տեմպը գնահատել է որպես դրական միտում։

Ըստ ոլորտների՝ 2025-ին ամենամեծ աճը գրանցել է շինարարության ոլորտը, որի վարկավորման ծավալն ավելացել է 30%-ով։ 29%-ով աճել են սպառողական վարկերը, իսկ տոկոսային առումով ամենափոքր աճը գրանցվել է հիպոթեքային վարկերի մասով։
Տոկոսադրույքներ
2025թ. ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների (1-5 տարի ժամկետով) միջին կշռված տոկոսադրույքը կազմել է.
- Դրամային՝ 9,5%,
- Արտարժութային՝ 4,2%։












