Երևանում գործարկվել է Հայաստանի առաջին 5G ցանցը

Վերջին լուրերը
Երևանում գործարկվել է Հայաստանի առաջին 5G ցանցը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վիվա-ՄՏՍ ընկերությունը հայտնել է Երևանում 5G նոր սերնդի ցանցի գործարկման մասին։ Այն Հայաստանում գործարկվում է առաջին անգամ։

Ընկերության կողմից Հայաստանում 5G ցանցի զարգացումը կիրականացվի փուլ առ փուլ: Այս պահի դրությամբ այն հասանելի է Երևանի փոքր կենտրոնում՝ առաջիկայում ընդլայնվելու հեռանկարով:

- Advertisement -
Երևանում գործարկվել է Հայաստանի առաջին 5G ցանցը

5G-ն բջջային ցանցերի ամենանորարար տեխնոլոգիան է աշխարհում: Սմարթֆոն և բջջային սարքեր օգտագործողներին 5G ցանցն առաջարկում է առավել բարելավված հնարավորություններ:

5G-ն հնարավորություն է տալիս զարգացնելու իրերի ինտերնետի տեխնոլոգիաները (IoT)՝ սահուն կերպով միմյանց միացնելով միլիոնավոր սարքեր, թույլ տալով փոխանակել տվյալներ՝ միասնական ցանցով: 5G-ն կխթանի թվային ապագան և առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար՝  չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են բժշկությունը/հանրային առողջապահությունը, տրանսպորտը, լոգիստիկան, Արհեստական բանականությունը (AI), M2M /մեքենայից մեքենա/ կիրառությունները, հավելվածների առավել արդյունավետ օգտագործումը, ամպային տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքաշինությունը և քաղաքների զարգացումը, սմարթ գյուղատնտեսությունը և բազում այլ ոլորտներ:

5G տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում: Այն առանցքային ենթակառուցվածք է աշխարհի քարտեզում երկրի վարկանիշի բարձրացման և ներդրումների ներգրավման առումով:

5G ցանցն այս պահին հասանելի է iOS 16.4 թարմացմամբ Apple հեռախոսների համար: Մյուս առանցքային մատակարարների հետ բանակցություններն ընթացքի մեջ են:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները