Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են սահմանային շուկա ստեղծել

Վերջին լուրերը
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են սահմանային շուկա ստեղծել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիներում Հայաստանն ու Իրանը համագործակցության խորացման համար բացառիկ հնարավորություններ ունեն: Այս մասին հայտարարել է Իրանի «Արաս» ԱՏԳ տնօրենների խորհրդի անդամ Ղոլամհոսեյն Քյարիմին:

Նա նշել է, որ ըստ նախկին պայմանավորվածությունների՝ Հայաստանն ու Իրանը պետք է սահմանային շուկա ստեղծեն: Քյարիմին նաև ընդգծել է, որ «Արաս» ԱՏԳ-ի կողմից համատեղ գոտի ստեղծելու փոխըմբռնման հուշագրի նախագիծ է պատրաստվել և ուղարկվել «Մեղրի» ԱՏԳ՝ քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար:

Քյարիմիի խոսքով՝ Հայաստանն Իրանի դարպասն է դեպի Եվրասիական տնտեսական միություն, և հասանելիությունը ԵԱՏՄ անդամ երկրներին հիանալի հնարավորություն է միջազգային շուկաներում Իրանի դերի բարձրացման համար:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները