«Ծանոթություն Մեծ տվյալների մշակման հարթակներին․ Hadoop և Spark» թեմայով անվճար դասախոսություն

Վերջին լուրերը
«Ծանոթություն Մեծ տվյալների մշակման հարթակներին․ Hadoop և Spark» թեմայով անվճար դասախոսություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ
Վերջնաժամկետ՝ մարտի 22
Երբ՝ մարտի 23
Վայրը՝ Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն (ISTC)

Միջոցառման մասին․

- Advertisement -
«Ծանոթություն Մեծ տվյալների մշակման հարթակներին․ Hadoop և Spark» թեմայով անվճար դասախոսություն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP) հետ համատեղ հայտարարում են բաց դասախոսությունների և քննարկումների շարք հետևյալ հիմնական թեմաների շուրջ՝

  • Գերհամակարգիչներ,
  • Բարձր հաշվարկային հզորություններ (HPC)
  • Ամպային տեխնոլոգիաներ
  • Մեծ տվյալներ

Շարքի առաջին դասախոսությունը տեղի կունենա «Ծանոթություն Մեծ տվյալների մշակման հարթակներին․ Hadoop և Spark» թեմայով։

Դասախոսության ընթացքում կներկայացվեն Մեծ տվյալների մշակման Apache Hadoop և Spark գործիքների առանձնահատկությունները, հնարավորություններն ու առավելությունները: Մասնակիցները կպարզեն, թե ինչպես կարելի է օգտագործել MapReduce ծրագրավորման մոդելը՝ զուգահեռ և բաշխված ալգորիթմով Մեծ տվյալների հավաքածուների մշակման համար:

Դասախոսությունը կվարի ԻԱՊԻ Գիտական հաշվարկների կենտրոնի գիտաշխատող Արթուր Լալայանն, ում հետազոտական հետաքրքրությունների հիմնական ոլորտները ներառում են լայնածավալ տվյալների վերլուծությունն ու օպտիմալացումը՝ կենտրոնանալով արբանյակային նկարների մշակման ուղղությամբ:

Դասընթացին կարող են մասնակցել գործող և ապագա (ուսանող) տվյալագետներն ու ոլորտով հետաքրքրված այլ մասնագետները՝ մինչև մարտի 22-ը գրանցվելով այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները