Granatus Ventures-ը ներդրում է կատարել հայ հիմնադիրներ ունեցող Waveye-ում

Վերջին լուրերը
Granatus Ventures-ը ներդրում է կատարել հայ հիմնադիրներ ունեցող Waveye-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Granatus Ventures-ը, շարունակելով հայկական ստարտափ էկոհամակարգին աջակցելու իր հանձնառությունը, ներդրում է կատարել հայ հիմնադիրներ ունեցող Waveye ստարտափում:

Waveye-ն մշակում է նոր սերնդի mmWave ռադարներ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար: Այն ինքնավար համակարգերի համար առաջարկում է բարձրորակ 4D ռադարային պատկերներ՝ հիմնված AI-ի վրա: 

- Advertisement -
Granatus Ventures-ը ներդրում է կատարել հայ հիմնադիրներ ունեցող Waveye-ում

Ընկերության հիմնադիրներ Լևոն Բուդաղյանը, Գոռ Հակոբյանը և Նարեկ Ռոստոմյանը ոգևորված են Granatus Ventures-ի հետ համագործակցությամբ և կարծում են, որ Granatus ցանցի խորությունը հայկական ստարտափների էկոհամակարգում կօգնի աճել Հայաստանի ինժեներական տաղանդների հետ միասին:
Granatus Ventures-ի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը վստահ է, որ Waveye-ի լուծումը լավ դիրքավորված է ինքնավար համակարգերում արագացող զարգացումները խթանելու համար և կարող է նշանակալի ներդրում ունենալ Հայաստանում աճող ինժեներական կլաստերի մեջ:

Granatus Ventures-ի ներդրումը, որի չափը չի հրապարկվում, կօգնի ընկերությանը արագացնել ռադիոտեղորոշիչի նախատիպի և ծրագրային ապահովման մշակումը և պատրաստել այն ապագայում ավելի խորը փորձարկման համար:

Ստարտափը ներդրումներ է ներգրավել նաև Formula VC և BigStory VC վենչուրային ֆոնդերից, նաև սինդիկատ ներդրում BANA Angels-ից։ Իսկ ապրիլին ստարտափը Եվրոպայում մեկնարկող Intel Ignite աքսելերատորի յոթերորդ խմբում էր ընդգրկվել:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները