Գործարկվել է ներդրումային ֆոնդ՝ սոցիալական ձեռնարկությունների համար

Վերջին լուրերը
Գործարկվել է ներդրումային ֆոնդ՝ սոցիալական ձեռնարկությունների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը գործարկել է իր տեսակի մեջ առաջին «Սոցիալական ներդրումային ֆոնդը»՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում սոցիալ-տնտեսական աճը և նպաստել սոցիալական ազդեցություն ունեցող ներդրումային էկոհամակարգի զարգացմանը:

Սոցիալական Ֆոնդը նպատակ ունի ներդրումներ կատարել սոցիալական ձեռնարկությունններում, որոնք կարող են էական դեր ունենալ Հայաստանում սոցիալական-տնտեսական և բնապահպանական խնդիրների լուծման հարցում։

- Advertisement -
Գործարկվել է ներդրումային ֆոնդ՝ սոցիալական ձեռնարկությունների համար

Ֆոնդի կողմից ներդրումներ կկատարվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (SDGs) իրագործման ոլորտներում, մասնավորապես՝

  • Հասանելի կրթություն
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն
  • Մարզերի զարգացում և մաքուր ջրի հասանելիություն
  • Հասանելի առողջապահություն
  • Վերականգնվող էներգիա
  • Կայուն տնտեսություն և պատասխանատու սպառում

Ֆոնդը դիտարկելու է Հայաստանում գործող կամ Հայաստանում տնտեսական շահ հետապնդող այն ձեռնարկությունների ֆինանսավորումը, որոնք ֆինանսապես կայուն են կամ ունեն խոստումնալից բիզնես մոդել և միաժամանակ ցուցադրում են սոցիալական ազդեցության ներուժ:

Ընկերություններին հասանելի է երկու տիպի ֆինանսավորման հնարավորություն.

  • Ուղղակի ներդրումը կապիտալում, որը հիմնականում նախատեսված է նշված ոլորտներում գործող կամ հիմնավորված սոցիալական ազդեցություն ունեցող սկսնակ ընկերությունների (start-up)-ների համար, որոնք գտնվում են զարգացման սաղմնային փուլում։
  • Փոխառությունների տեսքով, որը հիմնականում նախատեսված է առնվազն մեկ տարի գործող փոքր սոցիալական ձեռնարկությունների համար։ Փոխառությունները կտրամադրվեն անտոկոս կամ շուկայականից զգալի ցածր տարեկան տոկոսադրույքով։

Ֆոնդի ներդրումային որոշումների կայացման գործընթացում առաջնայնությունը կտրվի այն ընկերություններին, որոնց սոցիալական ազդեցությունը կգնահատվի առավել բարձր։

Դիմումների հավաքագրումը սկսվել է նոյեմբերի 1-ից։ Դիմում ներկայացնելու նպատակով անհրաժեշտ է ուղարկել հետքրքրությունը հավաստող նամակ socialfund@c-quadrat-ampega.am էլ հասցեով։

Այլ մանրամասներ կգտնեք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները