Ի՞նչ են մարդիկ ամենաշատը փնտրել Google-ում 2023-ին

Վերջին լուրերը
Ի՞նչ են մարդիկ ամենաշատը փնտրել Google-ում 2023-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google-ը հրապարակել է 2023 թվականի ամենահայտնի որոնման հարցումների և օգտատերերի հետաքրքրությունների իր տարեկան հետազոտությունը: Ի լրումն ավանդական ցուցակի, ընկերությունը նաև իր 25-ամյակն է նշել YouTube-ի նոր տեսահոլովակով, որը ամփոփում է գրեթե քառորդ դար՝ հիմնված որոնման ամենահայտնի հարցումների վրա:

«Ֆուտբոլը աշխարհի ամենահայտնի սպորտաձևն է, և Կրիշտիանու Ռոնալդուն ամենաշատ փնտրվող խաղացողը, սա ցույց է տալիս սերը խաղի նկատմամբ, որը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում: Թեյլոր Սվիֆթի կարգավիճակը՝ որպես ամենաշատ փնտրված երգահան, ընդգծում է այն խորը կապը, որը մարդիկ զգում են նրա երաժշտության և, որպես հետևանք՝ միմյանց հետ: Մենք նաև տեսնում ենք ընդհանուր մարդկայնություն «ինչպես օգնել մարդկանց» ամենապոպուլյար հարցման մեջ: Սրտի էմոջիները ամենահայտնի էմոջիներն են, ինչը բացահայտում է մեկ այլ համընդհանուր թեմա՝ սիրո և փոխըմբռնման մեր ընդհանուր կարիքը»,- տեսանյութը մեկնաբանել է Google-ի ներկայացուցիչը։

- Advertisement -
Ի՞նչ են մարդիկ ամենաշատը փնտրել Google-ում 2023-ին

Հարցումներ, որոնք առաջին տեղն են զբաղեցրել Google-ի որոնման մեջ 2023 թվականին.

Լուրեր

  1. Պատերազմ Գազայի հատվածում
  2. «Տիտան» սուզանավ
  3. Երկրաշարժ Թուրքիայում
  4. «Հիլարի» փոթորիկ
  5. «Իդալիա» փոթորիկ

Մարդիկ

  1. Դամար Հեմլին (Damar Hamlin)
  2. Ջերեմի Ռեներ (Jeremy Renner)
  3. Էնդրյու Թեյթ (Andrew Tate)
  4. Կիլիան Մբապե (Kylian Mbappé)
  5. Թրևիս Քելսի (Travis Kelce).

Ֆիլմեր

  1. Բարբի (Barbie).
  2. Օպենհեյմեր (Oppenheimer).
  3. Jawan
  4. Ազատության ձայնը (Sound of Freedom)
  5. Ջոն Ուիք 4 (John Wick: Chapter 4)

Դերասաններ

  1. Ջերեմի Ռեներ (Jeremy Renner)
  2. Ջեննա Օրտեգա (Jenna Ortega)
  3. Իտիկավա Էնոսուկե (Ichikawa Ennosuke IV)
  4. Դենի Մասթերսոն (Danny Masterson)
  5. Պեդրո Պասքալ (Pedro Pascal)

Երգիչներ

  1. Շակիրա (Shakira)
  2. Ջեյսոն Ալդին (Jason Aldean)
  3. Ջո Ջոնաս (Joe Jonas)
  4. Smash Mouth
  5. Պեպինո դի Կապրի (Peppino di Capri)

Երգեր

  1. アイドル — Yoasobi
  2. Try That In A Small Town — Jason Aldean
  3. Bzrp Music Sessions, Vol. 53 — Shakira and Bizarrap
  4. Unholy- Sam Smith and Kim Petras
  5. Cupid — FIFTY FIFTY

Google Trends Time Capsule-ում ավելի մանրամասն կգտնեք այն հարցումները, որոնք առաջին տեղում են 2023-ին Google-ի որոնման մեջ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները