21.1 C
Yerevan
Thursday, June 8, 2023

Հայկական Garoon Tech ստարտափը հաղթել է Energy Globe Award մրցույթում

spot_imgspot_img
Վերջին լուրերը
Հայկական Garoon Tech ստարտափը հաղթել է Energy Globe Award մրցույթում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական Garoon Tech ստարտափը հաղթել է Energy Globe Award մրցույթում, որն աշխարհի ամենանշանակալի բնապահպանական մրցանակն է համարվում:

Այս տարի մրցույթին մասնակցել է աշխարհի շուրջ 180 երկրներից ավելի քան 2500 ծրագիր՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը։

«Garoon Tech-ը իսկապես դժվար ժամանակներ է ապրում հետխորհրդային տարածաշրջանում շարունակվող ճգնաժամի պատճառով: Այս տարածաշրջանը նախատեսված էր լինել մեր արտադրանքի սկզբնական թիրախային շուկան: Շատ վերափոխումներ ենք նախատեսում իրականացնել մեր ընկերության ներսում՝ տվյալահեն գյուղատնտեսությանը վերածնունդ հաղորդելու նպատակով, սակայն կայունությունն ու մեր սկզբնական նպատակները միանշանակ են և ենթակա չեն փոփոխման: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հավատալու համար», – ասվում է Garoon Tech-ի տարածած հայտարարության մեջ։

Garoon Tech-ը խելացի գյուղատնտեսական համակարգ է, որը թույլ է տալիս խելացի գյուղատնտեսություն վարել՝ մշտադիտարկել և վերահսկել հողամշակման տարբեր փուլեր և տեղեկանալ կարևոր պարամետրերի մասին բջջային հավելվածի միջոցով: Ստարտափի առաքելությունն է փոխակերպել ավանդական՝ ինտուիցիայի վրա հիմնված գյուղատնտեսությունը ճշգրիտ, տվյալահեն գյուղատնտեսության:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները
spot_imgspot_img
spot_img