FinCast #25․ Ինչքա՞ն կենսաթոշակ կստանանք, ինչո՞ւ հիմա դիվերսիֆիկացնել ներդրումները. Հրայր Ասլանյան

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ինչքա՞ն կենսաթոշակ կստանանք իրականում և ինչպե՞ս է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը» կառավարում մեր խնայողությունները գլոբալ ցնցումների ժամանակ։ FinCast-ի այս թողարկմանը հյուրընկալել ենք ընկերության գլխավոր ներդրումային տնօրեն Հրայր Ասլանյանին, ում հետ բացահայտել ենք կենսաթոշակային ֆոնդերի աշխատանքի ներքին տրամաբանությունը, ներդրումային սկզբունքներն ու մեր ապագա կենսաթոշակի ձևավորման մեխանիզմները։

Անդրադարձել ենք 2026 թվականի ներդրումային հեռանկարներին՝ տեխնոլոգիական ոլորտի գերարժևորման ռիսկերից մինչև գեոպոլիտիկ ճնշումներ շուկայի վրա։ Հրայր Ասլանյանի հետ վերլուծել ենք նաև դրամի փոխարժեքի կայունության պատճառները, Հայաստանի տնտեսական վիճակն ու այն չափանիշները, որոնց պետք է բավարարի տեղական բիզնեսը՝ ֆոնդերից ներդրումներ ներգրավելու համար։

Էպիզոդի հիմնական թեմաները

  • Ինչպե՞ս է ձևավորվում մեր ապագա կենսաթոշակը և արդյո՞ք այն բավարար կլինի։
  • Ո՞ր շուկաներն ունեն աճի պոտենցիալ 2026-ին և արդյո՞ք տեխնոլոգիական ոլորտը գերարժևորված է։
  • Հայաստանի տնտեսությունը և ներդրումային հեռանկարները։
  • Ինչպե՞ս կառավարել ներդրումները գեոպոլիտիկ կոնֆլիկտների և տեխնոլոգիական փոփոխությունների ժամանակաշրջանում

Դիտե՛ք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները