ԽոսաՓող. Հայերեն խոսքից տեքստ գեներացնելու մոդելի համար Fast Bank-ը տվյալներ է հավաքում

Վերջին լուրերը
ԽոսաՓող. Հայերեն խոսքից տեքստ գեներացնելու մոդելի համար Fast Bank-ը տվյալներ է հավաքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ֆասթ Բանկը գործարկել է «ոչ այնքան բանկային» պրոդուկտ՝ «ԽոսաՓողը», որի գլխավոր առաքելությունն է ձայնագրությունների միջոցով հավաքել բավարար քանակությամբ և որակի տվյալներ և դրանց հիման վրա ստեղծել հայերեն խոսքից հայերեն տեքստ գեներացնող մեքենայական ուսուցման մոդելներ։

«ԽոսաՓողը» hավելվածը Google որոնողական համակարգից պատահականության սկզբունքով գեներացված տարբեր տեքստեր է առաջարկում, որոնք պարզապես պետք է կարդալ։ Օգտագործման կանոնները մանրամասնորեն ներկայացված են հենց հավելվածում՝ կարճ հոլովակում, որը կստանաք հավելվածը ներբեռնելիս։

- Advertisement -
ԽոսաՓող. Հայերեն խոսքից տեքստ գեներացնելու մոդելի համար Fast Bank-ը տվյալներ է հավաքում

ԽոսաՓող-ում յուրաքանչյուր հաստատված ձայնագրության դիմաց օգտատերը վաստակում է գումար Ֆասթ Բանկի հաշվին, հենց հավելվածում։ Գումարը հնարավոր է կանխիկացնել բանկի բոլոր մասնաճյուղերից։

Հավելվածն անվճար հասանելի է App Store-ում և Google Play-ում։ Այն կարող են ներբեռնել և օգտագործել 16 տարին լրացած այն անձինք, ովքեր կարողանում են հայերեն կարդալ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ տեխնոլոգիական ոլորտի ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները