Քաղաքն ու բիզնեսը AI դարում․ Tumo Labs
Թումո լաբերում կանցկացվի հանդիպում, որի ընթացքում քաղաքային հետազոտող, PerigonAI ընկերության համահիմնադիր և գիտական տնօրեն Գևորգ Եղիկյանը կներկայացնի, թե ինչպես են արհեստական բանականությունը, մեծ տվյալներն ու գեոտարածական վերլուծությունը կիրառվում քաղաքային խնդիրների լուծման և տվյալահեն որոշումների կայացման համար։
PerigonAI-ը զբաղվում է հանրային ծառայությունների օպտիմալացմամբ, վաճառքների կանխատեսմամբ և տվյալների վրա հիմնված վերլուծություններով՝ համագործակցելով Honda-ի, Starbucks-ի, Սաուդյան Արաբիայի սոցիալական պաշտպանության նախարարության, նաև մի շարք միջազգային և տեղական ընկերությունների ու պետական կառույցների հետ։
Հանդիպման ընթացքում Գևորգ Եղիկյանը կանդրադառնա այն հարցին, թե ինչու են նույն մեկնարկային պայմաններ ունեցող քաղաքները ժամանակի ընթացքում տարբեր ուղիներով զարգանում, և ինչպես կարող են այլ քաղաքների պատմական տվյալներն ու օրինաչափությունները նպաստել Երևանի զարգացմանը։ Քննարկման առանցքային թեմաներից կլինի նաև AI-ի, մեծ տվյալների և գեոտարածական վերլուծության կիրառումը բարդ քաղաքային մարտահրավերների հաղթահարման և բիզնեսի ու քաղաքի միջև արդյունավետ փոխգործակցության ձևավորման գործում։
Մասնակցությունը հնարավոր է նախնական գրանցմամբ։












