Հունիսի 30-ին կկայանա Արդի Ակադեմիայի Public Talk-երի վեցերորդ հանդիպումը՝ նվիրված բիզնեսի զարգացմանն ու աճի ռազմավարություններին։ Բանախոսն է Renderforest ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը։
Միջոցառման ընթացքում կքննարկվեն այն գործոնները, որոնք նպաստում են բիզնեսների արագ աճին և շուկայում արդյունավետ դիրքավորմանը։ Քննարկումները հիմնված կլինեն իրական բիզնես փորձի և «Renderforest»-ի զարգացման պատմության վրա։ Հայաստանում հիմնադրված ընկերությունը դարձել է երկրի 1000 խոշոր հարկատուներից մեկը և գործունեության ընթացքում Հայաստան է ներգրավել ավելի քան 40 մլն դոլար։
Ծրագրում նախատեսվում է անդրադառնալ հաճախորդների կարիքների բացահայտմանը, ուժեղ արժեքային առաջարկի ձևավորմանը, ինչպես նաև մարքեթինգի, բրենդինգի, վաճառքի, թիմի կառավարման և տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմանը՝ բիզնեսի աճն արագացնելու նպատակով։
Հանդիպումը նախատեսված է սկսնակ և միջին մակարդակի մասնակիցների համար։ Մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցմամբ։
մեր նորություններին