Tech Talk with Bruce Momjian: PostgreSQL, Data Infrastructure & the Future

Tech Talk with Bruce Momjian: PostgreSQL, Data Infrastructure & the Future

Sceon-ը հրավիրում է մասնակցելու հատուկ տեխնոլոգիական հանդիպման՝ Tech Talk with Bruce Momjian միջոցառմանը, որի հյուրն է PostgreSQL Global Development Group-ի հիմնադիր անդամներից մեկը, PostgreSQL-ի առանցքային ներդրող և բաց կոդով տվյալների բազաների տեխնոլոգիաների երկարամյա ջատագով Բրյուս Մոմջյանը։

Գրեթե երեք տասնամյակ Մոմջյանը մասնակցել է PostgreSQL-ի զարգացմանը՝ այն դարձնելով աշխարհի ամենավստահելի տվյալների բազաների համակարգերից մեկը։ Նա նաև աջակցել է ինժեներական թիմերին և կազմակերպություններին տվյալների բազաների ճարտարապետության, արդյունավետության, մասշտաբայնության և նորարարական տեխնոլոգիաների կիրառման հարցերում։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու PostgreSQL-ի պատմությանը և զարգացման ուղուն, նաև քննարկելու տվյալների ինտեգրման ու վերլուծության ժամանակակից լուծումները։ Կներկայացվեն PostgreSQL-ի արդի հնարավորությունները, այդ թվում՝ pgvector, ֆեդերացիոն լուծումները և վերլուծական ծանրաբեռնվածությունների կառավարումը։

Քննարկման առանցքում կլինեն նաև արհեստական բանականության հետ կապված թեմաներ՝ ներառյալ embeddings-ները, վեկտորային և սեմանտիկ որոնումը, RAG (Retrieval-Augmented Generation) մոտեցումը, նաև այն, թե ինչպես են տվյալների բազաները նպաստում AI հավելվածների նոր սերնդի զարգացմանը։ Բանախոսը կանդրադառնա նաև PostgreSQL-ի և AI ոլորտի ապագա միտումներին։

Միջոցառումը կազմակերպում է Sceon-ը՝ Synergy International Systems-ի և Synergy Business Center-ի աջակցությամբ։

Մասնակցության տեղերը սահմանափակ են, ուստի կազմակերպիչները խորհուրդ են տալիս նախապես գրանցվել։

Ամսաթիվ

13 Հլս 2026

Ժամը

6:00 pm - 9:00 pm

Լրացուցիչ տեղեկություններ

Կարդալ ավելին

Հասցե

Synergy Business Center

Կարգավիճակ

Կազմակերպիչ

Sceon
Կարդալ ավելին