ESMT Berlin-ը, որն ըստ Financial Times-ի` Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցն է, Հայաստանում հիմնադրված «Մատենա» միջազգային դպրոցի հետ համատեղ կրթական ծրագիր կիրականացնի բիզնես ոլորտի առաջնորդների և կառավարիչների համար։
ESMT Berlin-Matena միջազգային ծրագիրը կմեկնարկի աշնանը, որին կկարողանան մասնակցել կառավարման և առաջնորդության կրթությամբ հետաքրքրվողները՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից:
«Առաջատար կրթական հաստատությունների հետ համագործակցելով՝ Մատենան հասանելի է դարձնում համաշխարհային կարգի բիզնես կրթությունը Հայաստանում: Մեր երկիրը կարող է և պետք է դառնա տարածաշրջանում լավագույն ուղղությունը՝ միջազգային բարձրակարգ կրթությամբ հետաքրքրվողների համար», –«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:
Մատենան արդեն իրականացնում է միջազգային մի շարք կրթական ծրագրեր Հայաստանում՝ շարունակաբար ընդլայնելով առաջատար գործընկերների և փորձագետների ցանցը: