Իլոն Մասկը անվճար կապույտ ստուգանիշեր է նվիրել X-ի օգտատերերին

Վերջին լուրերը
Իլոն Մասկը անվճար կապույտ ստուգանիշեր է նվիրել X-ի օգտատերերին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկը հայտարարել է, որ X-ի բոլոր օգտատերերը, ովքեր ունեն  2500-ից ավելի «վերիֆիկացված հետևորդներ», կստանան Premium կարգավիճակ, իսկ 5000-ը գերազանցող նման բաժանորդները կստանան Premium+ կարգավիճակն՝ անվճար։ «Վերիֆիկացվածը»-ը վերաբերում է X Premium և Premium+ վճարովի բաժանորդագրություններ ունեցող օգտատերերին:

Այս միջոցառումներն ուղղված են սոցիալական ցանցի գրավչության բարձրացմանը և ռեսուրսի լսարանի ընդլայնմանը: 

- Advertisement -
Իլոն Մասկը անվճար կապույտ ստուգանիշեր է նվիրել X-ի օգտատերերին

Այսպիսով, վերիֆիկացիան հասանելի է դարձել օգտատերերի լայն շրջանակի համար՝ առանց վճարելու անհրաժեշտության:

Նախքան Իլոն Մասկի կողմից X պլատֆորմի ձեռք բերումը, կապույտ նշանները նախատեսված էին միայն հայտնի մարդկանց՝ քաղաքական գործիչների, լրագրողների և այլ հասարակական գործիչների համար: Վճարովի վերիֆիկացիայի ներդրումից հետո նշված կարգավիճակը հասանելի դարձավ բոլորին, ովքեր կվճարեն Պրեմիում կարգի բաժանորդագրության համար։ 

Նախկինում X-ի վերիֆիկացված  օգտատերերը, ովքեր հրաժարվել են վճարել Մասկին, կորցրել են իրենց կապույտ նշանները և որոշ հայտնի դեմքերի համար, ինչպիսիք են Սթիվեն Քինգը և Լեբրոն Ջեյմսը, Մասկն անձմաբ է ստիպված եղել միջամտել, որպեսզի դրանք կրկին վերականգնվեն։ 

Մասկի այս նախաձեռնությունը բուռն  քննարկման առիթ է դարձել օգտատերերի և փորձագետների շրջանում՝ կասկածի տակ դնելով վերիֆիկացիայի արժեքն ու դերը ժամանակակից թվային միջավայրում:  Մյուս կողմից, սակայն, այս քայլը ցույց է տալիս Մասկի ցանկությունը՝ առավելագույնի հասցնել արտոնություններ ունեցող մարդկանց շրջանակը հարթակում և ամրապնդել դրա սոցիալական նշանակությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները