Իլոն Մասկի SpaceX-ը հավակնում է դառնալ ԱՄՆ-ի ամենաթանկ ստարտափը

Վերջին լուրերը
Իլոն Մասկի SpaceX-ը հավակնում է դառնալ ԱՄՆ-ի ամենաթանկ ստարտափը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ-ի ամենաթանկ ստարտափը հավակնում է դառնալ միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը: Երկրորդային շուկայում բաժնետոմսերի շարունակվող վաճառքի արդյունքում դրա արժեքը հասել է ավելի քան 125 միլիարդ դոլարի: Reuters-ը հղում անելով աղբյուրներին, գրում է, որ բաժնետոմսերը, որոնք վաճառվում են շուրջ 72 դոլարով, թանկացել են անցյալ հոկտեմբերի համեմատ, երբ SpaceX-ի բաժնետոմսերը վաճառվում էին մեկ բաժնետոմսի դիմաց 56 դոլարով:  

Կապիտալ-ինտենսիվ բիզնեսում SpaceX-ը դեկտեմբերին հավաքել է 337,4 միլիոն դոլար, իսկ անցած ապրիլին՝ 1,16 միլիարդ դոլար սեփական կապիտալի ֆինանսավորման տեսքով։

- Advertisement -
Իլոն Մասկի SpaceX-ը հավակնում է դառնալ ԱՄՆ-ի ամենաթանկ ստարտափը

Ընկերությունը մրցակցում է Amazon.com-ի նախկին գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսի եւ միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Blue Origin տիեզերական ձեռնարկության հետ։

SpaceX-ը ՆԱՍԱ-ի համար արդեն բազմաթիվ բեռներ եւ տիեզերագնացներ է ուղարկել Միջազգային տիեզերակայան, այդ թվում՝ 19 արձակում միայն այս տարի: 

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, ով մոլորակի ամենահարուստ մարդն է՝ ավելի քան $226 միլիարդ կարողությամբ, տնօրինում է SpaceX-ի բաժնետոմսերի 44%-ը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները