SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է իր xAI ընկերության կողմից տեսախաղեր մշակող ստուդիա ստեղծելու պլանների մասին։ Այս մասին միլիարդատերը գրել է X-ի իր էջում։
«Խոշոր կազմակերպությունները չափազանց շատ ստուդիաներ ունեն: xAI-ը պատրաստվում է բացել իր AI խաղային ստուդիան, խաղերը կրկին հիանալի դարձնելու համար», — գրել է նա։
Մասկը հայտարարել է իր սեփական ստուդիան բացելու մտադրության մասին՝ ի պատասխան Shibetoshi Nakamoto մականունով Dogecoin կրիպտոարժույթի ստեղծողի գրառման, ով ասել էր, որ խաղեր մշակողներն ու խաղային լրագրությունը շատ կախված է խոշոր ընկերությունների գաղափարախոսություններից։
Նշենք, որ խաղը Իլոն Մասկի հոբբիներից մեկն է։ 2022 թվականի մայիսին միլիարդատերը Elden Ring խաղն անվանել էր «ամենագեղեցիկ արվեստը», իսկ 2024 թվականի նոյեմբերին հրապարակել էր Diablo 4 խաղի տեսանյութը։