Եղեգնաձորում կմեկնարկի «Խմբակ» բութքեմփը

Վերջին լուրերը
Եղեգնաձորում կմեկնարկի «Խմբակ» բութքեմփը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ISTC հիմնադրամը հայտարարում է Եղեգնաձոր համայնքում «Խմբակ» բութքեմփի մեկնարկի մասին։ «Խմբակ»-ը տեխնոլոգիական և արվեստի հմտությունների զարգացման կրթական ծրագիր է, որն ուղղված է 14-16 տարեկան երեխաների STEM ոլորտներում ամուր հիմքեր ստեղծելուն:

Ծրագրում Մասնակցությունն անվճար է։Ուսումնական ծրագիրը ներառում է սեմինարներ՝ հետևյալ թեմաներով.

  • Ինֆորմատիկա
  • Անգլերեն
  • Ծրագրավորում
  • Գրաֆիկական
  • Դիզայն
  • Մեդիա
  • Soft հմտություններ
- Advertisement -
Եղեգնաձորում կմեկնարկի «Խմբակ» բութքեմփը

Դասընթացին կմասնակցեն 30 ուսանողներ՝ կազմելով 5 հոգուց բաղկացած 6 խումբ, ավարտին ներկայացնելով խմբային նախագծեր՝ վեբ հարթակներ, որտեղ կներառվեն համայնքի մշակույթի և արվեստի գործեր:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 11-ը գրանցվել այստեղ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները