Ձայնային էմոջիներ Ֆեյսբուքի մեսենջերում․ Soungmojis

Վերջին լուրերը
Ձայնային էմոջիներ Ֆեյսբուքի մեսենջերում․ Soungmojis
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։

Ֆեյսբուքն ավելացրել է ձայնային էմոջիներ իր մեսենջերում, որոնք ստացել են Soungmojis անունը։ Նոր էմոջիներից օգտվելու համար անհրաժեշտ է հպվել Մեսենջերի էմոջիների կոճակին, ապա սեղմել աջ հատվածում գտնվող ձայնի նշանի վրա և ապա ընտրել հասանելի տարբերակներից մեկը։ Լսելու համար ձայնային էմոջին անհրաժեշտ է սեղմել այդ պատկերի վրա։ «Ուղարկել» կոճակի վրա սեղմելով էլ կարող եք այն ավելացնել զրույցին։

Ձայնային էմոջիների թվում են մկկացող այծը☺, ծափահարող ձեռքերը՝ համապատասխան երաժշտությամբ և այդպես շարունակ։ Սակայն որոշ էմոջիներ էլ ունեն երաժշտական նվագակցություն։ Օրինակ, ավազե ժամացույցները կատարում են Drake-ի “The Motto” երգը, իսկ արևը կատարում է Kanye West-ի “Good Morning’ երգը։ Որոշ էմոջիներ էլ ոչ թե երգում են, այլ կատարում են արտահայտություններ հեռուստաշոուներից և ֆիլմերի։ Բռունցք պատկերող էմոջին էլ կատարում է «Ֆորսաժ 7»-ից Դոմինիկ Տորետոյի հանրահայտ արտահայտությունը․ «Ես ընկերներ չունեմ, ես ընտանիք ունեմ»։

- Advertisement -
Ձայնային էմոջիներ Ֆեյսբուքի մեսենջերում․ Soungmojis

Facebook-ը հայտարարել է, որ պարբերաբար ձայնային էմոջիների ցանկը թարմացվելու է։ Սա նորարարություն է, որը, ամենայն հավանականությամբ, նվիրված է Էմոջիների համաշխարհային օրվան, որը նշվում է հուլիսի 17-ին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները