Դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում առաջացած խնդիրների լուծման մասին քննարկում է տեղի ունեցել

Վերջին լուրերը
Դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում առաջացած խնդիրների լուծման մասին քննարկում է տեղի ունեցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հուլիսի 15-ին ԲՏԱ նախարարությունում դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում առաջացած խնդիրների լուծման թեմայով քննարկում է տեղի ունեցել։


Ավելի վաղ ԱՏՁՄ-ն դիմել էր ՀՀ վարչապետին՝ ֆինանսատնտեսական բլոկի ղեկավարների հետ հանդիպում կազմակերպելու և դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում տեղի ունեցող իրավիճակի մասին քննարկում հրավիրելու, որի թեման դրամի արժևորման արդյունքում ոլորտի ընկերությունների կրած և սպասվող վնասներն են։

- Advertisement -
Դրամի արժևորման արդյունքում ՏՏ ոլորտում առաջացած խնդիրների լուծման մասին քննարկում է տեղի ունեցել

Նամակին ի պատասխան հուլիսի 15-ին ընդլայնված քննարկում է տեղւ ունեցել, որին մասնակել են Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ներակայցվել են ԱՏՁՄ կողմից մշակված կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում լուծումների արտահանմամբ զբաղվող ընկերություններին, որոնք դրամի արժևորման արդյունքում մեծ վնասներ են կրում։

Քննարկվել են նաև ֆինանսական շուկայի կանխատեսելիության բարձրացման հարցեր, մասնավորապես բանկերի կողմից որոշակի գործիքների կիրառման հարցը։

Արդյունքում որոշում է կայացվել, որ պաշտոնապես ներկայացված նախագիծը պետական մարմինների կողմից կքննարկվի, կհաստակեցվեն պետական աջակցության եղանակներն ու շահառուները։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները